Լիբանանահայերը օգնության համար կարող են դիմել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Հայաստանյան պատվիրակության հիմնական նպատակը ոչ միայն հումանիտար առաքելություն և օգնությունն էր, այլ նաև տեղում լիբանանահայերի իրական կարիքների գնահատում իրականացնելն էր, ինչպես նաև համայնքային տարբեր շրջանակաների հետ շփումները, որից հետո արդեն կառավարությունը պետք է այդ իրական կարիքների գնահատման հիման վրա մշակի աջակցության հնարավոր տարբերակաները: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի  գործերի գլխավոր հանձնակատարի գրասնեյակի մամուլի պատասխանատու Ամալյա  Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստան նոր վերադարձած լիբանանահայերերի հարցին:

«Այս ընթացքում ինչո՞վ է կարողանում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը օգնել. վերջին մեկ ամսվա ընթացքում կոմերցիոն թռիչքներով մոտ 300-ից ավելի լիբանանահայեր են վերադարձել Հայաստան և վերջին երեք հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռներով՝ 100 լիբանանահայեր: Բոլորին Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը դիմավորում է օդանավակայանում, բաժանում մեր տեղեկատվական թերթիկները, որ ցանկացած հարցով անկախ նրանից կա՞ հստակ ծրագիր լիբանանահայերի համար, թե ոչ, իրենք կարող են դիմել մեզ, և մեր գրասենյակը պատրաստ է իր գործընկերների և իր հնարավորությունների սահմանում օգնել նրանց»,- ասաց Ամալյա Կարապետյանը:

Ինչպես նշեց Ամալյա  Կարապետյանը՝ բարեբախտաբար Հայաստան վերադարձած լիբանանահայերի մեծամասնությունը հայրենիքում ունեն կեցության վայրեր. «Կամ այստեղ ունեցել են սեփականություն, կամ հարզատներ, որոնց մոտ մնացել են և կեցության հարցերով մեզ չեն դիմել: Հիմնականում մեզ դիմում են հարցերով, որոնք կապված են լինում կարանտինային ռեժիմի հետ, այսինքն ուղղակի ուզում են իմանալ օրենքն ինչպիսին է, որպեսզի չխախտեն այն, և հետագայում էլ կարանտինային ռեժիմից դուրս գալուց հետո՝ արտակարգ դրության պայմաններում ինչպիսին է: Եվ քանի որ հիմնականում ընտանիքներով են գալիս, և այդ ընտանիքներում մանկահասակ երեխաներ ու անչափահասներ կան, նաև դիմում են կրթական որոշ հարցերով: Ինչ վերաբերում է կեցությանը վերաբերող հարցերին, իրենք օդանավակայանում անցել են պարտադիր բուժզննում, որտեղ նշել են իրենց կեցությա հասցեն, և նարնք բոլորն էլ ունեցել են հասցեներ, որոնք կա՛մ իրենցն, կա՛մ իրենց հարազատների բնակարանների հասցեներն են, այսինքն որևէ մեկն այս ընթացոքում մեզ չի դիմել, որ ինքը կեցության հասցե չունի, որտեղ պետք է անցկացնի իր մեկուսացման շրջանը»:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը նաև նշեց, որ այս ընթացքում դեռ պետք է կարիքների վերլուծություն, ամփոփում տեղի ունենա աջակցության հիմնական ուղիները մշակելու համար, սակայն  մինչ այդ լիբանանահայերը օգնության համար կարող են դիմել իրենց գրասենյակ:

Այս թեմայով
am