Ընդդիմությունը պետք է ստեղծի իր օրակարգը՝ չապավինելով իշխանության ողորմածությանը.Սուրեն Սուրենյանց

Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ հանրահավաքները, ցույցերը, հավաքներն արտոնվեցին։ Սա արդեն դրական լուծում է, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս դեպքում կառավարությունը գնաց արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը․ ի վերջո հակահամաճարակային կանոնները կարող էին ամրագրվել, այսպես կոչված, "սովորական" օրենսդրության մեջ, ինչը թույլ կտար վերացնել արտակարգ դրությունը ու երկիրի երեսից ջնջել "ռիսկայինի" խարանը։ 
Կարծում եմ՝ հարցի պատասխանը բավականին հստակ է՝ արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս, որ կառավարությունը րոպեների ընթացում չեղարկի քաղաքացիների բոլոր ազատությունները, այլ խոսքով՝ հավաքների ազատությունը այս պարագայում դիտվում է որպես իշխանության "նվերը" մեր հասարակությանը։
Սակայն իմ վերջին լայվում նշել եմ ու հիմա կրկնեմ՝ ընդդիմությունը պետք է ստեղծի իր օրակարգը՝ չապավինելով իշխանության ողորմածությանը։

Սուրեն Սուրենյանց 

Այս թեմայով
am