Համեմատություններ եւ մտորումներ՝ Հայաստան-Բելառուս. 2008-2020

Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները մեզնից շատերին տեղափոխեցին մարտիմեկյան իրադարձություններ, 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններ եւ հետընտրական զարգացումներ:

Լեւոն Տեր-Պետրոսյան-Սվետլանա Տիխանովսկայա

Ինչպես Լեւոն-Տեր Պետրոսյանը, այնպես էլ Սվետլանա Տիխոնովսկայան ընտրություններից հետո հայտարարեց, թե հաղթողն ինքն է եւ ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոցային պայքարի:

Ինչպես Տեր-Պետրոսյանը նախապես որդուն ուղարկեց արտերկիր՝ ԱՄՆ, այնպես էլ Տիխանովսկայան երեխաներին տեղավորեց արտերկրում՝ Լիտվայում:

Ինչպես Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Տիխոնովսկայան ժողովրդին ուղարկեցին «մարտի դաշտ», իսկ իրենք ապահով տեղում, հետեւում էին իրադարձությունների զարգացմանը, իհարկե, գիշերներն էլ հանգիստ քնելով:

Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, որն այդպես էլ ոչինչ չարեց իրավիճակը արյունահեղության չհասցնելու եւ լարվածությունը պարպելու համար, Տիխոնովսկայան գոնե հորդորեց վերջ տալ անկարգություններին եւ փողոցային պայքարին:

Տիխոնովսկայան չցանկացավ տեսնել սեփական շահը արյունահեղության ժամանակ։

Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Տիխանովսկայան ժողովրդին տուն գնալու կոչ արեց առանց հետին մտքերի եւ միանգամից: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը մեկ տարի շարունակ զսպում էր բազամահազարանոց բողոքի ալիքը՝ իշխանության հետ հաջող երկխոսելու համար: 

Տիխանովսակայն պարզ գիտակցում է, որ որպես գործիչ եւ որպես հանրային դեմք մարդկանց մենակ թողնելուց հետո այլեւս գոյություն չունի, ինչն անշուշտ պետության համար լավ է։ Տեր-Պետրոսյանն իր վարքագիծը եւ նույնիսկ 10 մահը չհամարեց հանրային կյանքից հեռանալու պատճառ եւ շարունակեց իր գործունեությունը։

Նիկոլ Փաշինյան-Սվետլանա Տիխանովսկայա

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սվետլանա Տիխանովսկայան եւ նրա թիմակիցները ժողովրդին ընդհանրումների տանող կոչեր չարեցին։

Ի տարբերություն Փաշինյանի, Տիխանովսկայան կոչ չէր անում բարիկադներ կառուցել, զինվել ձողերով եւ փայտերով:

Ի տարբերություն Փաշինյանի, Տիխանովսկայայի սիրտը չէր փառավորվում, երբ տեղեկություններ էր ստացվում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի բախումների մասին:

Ի տարբերություն Փաշինյանի, Տիխանովսկայան հրաժարվեց մասնակցել փողոցային ցույցերին եւ միանգամից պայքարի դաշտը լքեց, այլ ոչ թե իրավիճակը թեժացրեց հասցնելով այրունահեղության, որ հետո միայն լքի ցուցարարներին:

Եւ վերջում մի շատ կարեւոր համեմատություն:

Ինչպես Հայաստանում 2008թ. մարտի 1-ին Ստյոպիկ Սաֆարյանը, այնպես էլ նախօրեին Բելառուսում իրենց «Ստյոպիկ Սաֆարյանները» կեղծ լուրեր տարածեցին, սպանվածների ու մեծաթիվ զոհերի մասին, որ թեժացնեն կրքերը, բայց ի տարբերություն բազմաչարչար եւ հազարամյա հայ ժողովրդի, բելառուսներն ավելի զգոն գտնվեցին եւ չհավատացին այդ լուրին կամ այս տեխնոլոգիան չաշխատեց բելառուսների ավելի քիչ էմոցիոնալ լինելու պատճառով:

Top-News.am

Այս թեմայով
am