Մինսկում առանց տարբերիչ նշանների անձինք հարձակվել են BBC-ի ռուսական ծառայության լրագրողների վրա

Մինսկում մի խումբ առանց տարբերիչ նշանների տղամարդիկ հարձակվել են BBC-ի ռուսական ծառայության լրագրողների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Առանց տարբերիչ նշանների սեւ համազգեստով մի խումբ տղամարդիկ մոտեցել են լրագրողներին, նրանցից մեկը հավատարմագրեր է պահանջել, ինչից հետո պոկել է քարտը թղթակցի պարանոցից, խլել ձեռքից տեսախցիկը եւ փորձել է կոտրել այն»,- նշվում է պարբերականի տեքստում:

Ինչպես տեղեկացրել են BBC-ի ռուսական ծառայությունից, լրագրողները չեն ձերբակալվել:

«Բոլոր երեք լրագրողներն ունեին Բելառուսի Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հավատարմագրեր, բոլորը եղել են տարբերիչ բաճկոնակներով եւ վկայագրերով»,- հավելել են պարբերականում:

Նշվում է, որ երկու տղամարդ սկսել է ծեծի ենթարկել օպերատորին եւ հարվածել նրա տեսախցիկին, երբ վերջինս խնդրել է վերդարձնել հավատարմագրման քարտը:

Կիրակի օրը Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել: Օգոստոսի 9-ին էքզիթփոլերի արդյունքների հայտարարումից հետո Մինսկում եւ հանրապետության այլ քաղաքներում, ինչպես նաեւ արտերկրում Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դիմաց բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք վերաճեցին բախումների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Այս թեմայով
am