«Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը 50-100-ով ավելի ցածր է». Արսեն Թորոսյան

«Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք․ այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը»,- այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այդ թվերն իջեցնելու հնարավորությունը մնում է ուժի մեջ։
Թորոսյանն ընդգծեց, որ հիվանդանոցներում մահճակալների ծանրաբեռնվածություն չկա։

Այս թեմայով
am