Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն

«1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրող­ներից մեկը` Ստանիսլավ Լեմը, իր առաջին` «Տի­եզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվակա­նին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակա­յանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին:

Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրա­կանություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տե­սանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտա­վորականներից մեկն ավելի սկզբունքային հարցե­րում էր ճիշտ, մենք` 21-րդ հարյուրամյակի մար­դիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և ոչ մի լուրջ խնդիր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մա­կարդակով: Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմա­յին աղետը: Ավելին` դեոևս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, և նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:

Բայց դրան ավելացել են նոր վտանգներ, և, վա­խենամ, կորոնավիրուսը դրանցից ամենալուրջը չէ: Համավարակը պարզապես նախնական ահազանգ է, որը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, մենք` 8 միլիարդ հոգով շնչում ենք միևնույն օդը և չենք կարող չշփվել իրար հետ ու ներփակվել մեկ քաղա­քի կամ մեկ երկրի սահմաններում` դա աղետալի կլի­նի գլոբալ տնտեսության համար: Եվ, հետևաբար, եթե, ենթադրենք, որ մեկ [պայմանականորեն ասած, «հարուստ»] երկրում բոլորին պատվաստեն, իսկ «աղքատ» երկրում ոչ մեկին չպատվաստեն, ապա վաղ թե ուշ «հարուստների» մոտ վարակը կր­կին կտարածվի: Պարզ է, չէ՞, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր` ժողովրդա­վար կամ ավտորիտար, իրար հանդեպ բարեկամու­թյուն կամ թշնամություն անող երկրների ջանքերը:

Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարա­գայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաս­տանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջա­նակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին` միացնում են համակարգի­չդ, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» և սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երևակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վեր­լուծում իրավիճակը, և հիմա ասում է, որ մարդ­կությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարու­թյունները, կարծում եմ, մատների արանքով են նայում` Դոնալդ Թրամփը նրանց թվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am