Մինսկում հատուկջոկատայինները գրոհում են բնակելի շենքերի մուտքերը

Բելառուսում հատուկջոկատայինները գրոհում են Մինսկի Ռոկոսովսկու պողոտայում գտնվող բնակելի շենքերի մուտքերը: Այս մասին հայտնել է Sputnik Беларусь-ը Telegram-ի իր ալիքում:

Նշվում է, որ այդ տներում կարող են թաքնված լինել ցուցարարներ:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ իրավապահները ցույցերը ցրելու համար կիրառում են ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ:

Մինսկում արդեն սկսվել են ձերբակալությունները:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Երկրի մի քանի քաղաքներում ընտրական տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքի ակցիաներ: Դրանց ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ոստիկանները ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ:

Այս թեմայով
am