Բելառուսում կրքերը հանդարտվել են

Բելառուսի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների կողմից 7 ժամ ցուցաբերած դիմակայությունից հետո ցուցարարները լքել են մայրաքաղաք Մինսկի կենտրոնը: Կրքերը հանդարտվել են նաև բելառուսական այլ քաղաքներում, հայտնում է ТАССգործակալությունը:

Sputnik-ի բելառուսական ծառայությունը հայտնում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն բժիշկները հրաժարվում են վիրավորների թիվ հայտել:

Իր հերթին NEXTA Telegram-ալիքը հայտնում է, որ ուժայիններն արտասովոր դաժանություն են դրսևորել ցուցարարների հանդեպ: Ակտիվիստներն իրենց դժգոհությունն են արտահայտել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 6-րդ ժամկետում վերընտրման առնչությամբ:

Այս թեմայով
am