Թրամփը ընդհատել է մամուլի ասուլիսը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է մամուլիս ասուլիսը սկսվելուց 5 րոպե անց և թիկնապահների ուղեկցությամբ դուրս եկել դահլիճից:

Այնուհետև նախագահը վերադարձել է և հայտնել պատճառը. Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել:

Մինչ այդ նրան էր մոտեցել Գաղտնի ծառայության աշխատակիցը և հայտնել կատարվածի մասին:

Նա շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանն արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ մեկ մարդ հոսպիտալացվել է: Վերջինս վիրավորվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից:  Այլ մանրամասներ հայտնի չեն:

Այս թեմայով
am