ԱՀԿ տնօրենը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը խորհուրդ է տվել երկրներին օրինակ վերցնել Նոր Զելանդիայից կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հարցում:

Նրա խոսքով՝ Մեկոնգ գետի հովտում գտնվող մի շարք երկրներ, Կարիբյան ծովի բազմաթիվ կղզի-պետություններ, ինչպես նաև Ռուանդան և Նոր Զելանդիան կարողացել են վաղ փուլում հաղթահարել վիրուսի տարածումը:

Ինչպես գրում է «Интерфакс»-ը, Գեբրեյեսուսն առանձնացրել է Նոր Զելանդիան՝ մատնացույց անելով տեղի կառավարության ջանքերը համավարակի դեմ պայքարում: ԱՀԿ տնօրենը հիշեցրել է՝ արդեն ավելի քան 100 օր է՝ երկրում վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:

 

Այս թեմայով
am