Բայդենը քննադատել է Լուկաշենկոյին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածոի Ջո Բայդենն առաջարկել է անցկացնել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների քվեների «թափանցիկ» հաշվարկ և կոչ արել Ալեքսանդր Լուկաշենկոյին զերծ մնալ ցուցարարների հանդեպ բռնությունից:

Մեկնաբանելով հանրապետությունում տեղի ունեցողը՝ Բայդենը քննադատել է 6-րդ ժամկետում վերընտրված նախագահին:

«Բելառուսի ժողովուրդը պահանջում է, որպեսզի իր ձայնը լսվի համակարգային ռեպրեսիաների 26 տարիներից հետո, իսկ նրանց դիմավորում են հատուկ նշանակության ուժերը՝ լուսաձայնային նռնակների, արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառմամբ»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ «Լուկաշենկոյի ռեժիմն անջատել է համացանցը, ձերբակալում է լրագրողներին ու ցուցարարներին և փորձում լռեցնել օտարերկրացի դիտորդներին»:

Նա հավելել է, որ շնորհիվ լրագրողների և ակտիվիստների՝ այժմ բոլորը գիտեն ճշմարտությունը ժողովրդավարության վրա կատարված հարձակումների մասին:

Այս թեմայով
am