Վենդետա Ախալքալաքում. սպանված երիտասարդի ընկերները տներ են հրդեհել, կան տուժածներ

Հանգստյան օրերին իրավիճակը անհանգիստ է եղել Ախալքալաքում: 27-ամյա երիտասարդի սպանությանը հաջորդել է մոտ հարյուր մարդու մասնակցությամբ դաժան վենդետան: Սպանված երիտասարդի ընկերներն ու հարազատները կոտրել են երիտասարդի սպանության մեջ մեղադրվող Արթուր Գաբրիելյանի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել հյուրանոցն ու նրա տունը: Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն:

Կան վիրավորներ: Հետաքննությունը պարզել է, որ Գաբրիելյանը վեճի ընթացքում հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վարդիկ Մարաբյանին: Դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ «Էպիկենտրոն»-ը զրուցել է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ:

Այս թեմայով
am