«Նախորդ իշխանության գործելաոճը միշտ բնութագրել եմ ոհմակային»․ Դավիթ Սանասարյան

«Ես առհասարակ նորակոչիկ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ քաղաքականության մեջ սկզբունքը պահել։ Եթե քաղաքական գործիչը հայտարարում է, որ այս մարդիկ կոռուպցիոներ են, կաշառք են վերցրել և այլն, հետո ասում են, որ կհամագործակցեն նրանց հետ, կարծում եմ, որ տվյալ մարդն իր քաղաքական ուժով խնդիր ունի ժողովրդի հետ»,- այս մասին այսօր լրագրողի հետ զրույցում հայտարարեց Դավիթ Սանասարյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ակտիվացմանը՝ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ նախորդ իշխանությունը ռևանշի է գնում։

«Ես իրենց գործելաոճը միշտ բնութագրել եմ ոհմակային։ Ի՞նչ են անում, տեսնում են, որ խնդիր գոյություն ունի պետության մեջ, կա համաճարակային մի իրավիճակ, որը ցանկացածին կարող է սպառնալ և կապ չունի, թե որ ուժից է, այդ պահին օգտվելով վիճակից՝ կեղծ լուրեր են տարածում ու փորձում են մարդկանց մեջ հիասթափություն առաջացնել»,-նշեց Դավիթ Սանասարյանը։

«Իշխանությունն այնպես պիտի գործի, որ այս բամբասանքները քարոզչության միջոցների օգտագործումը որևէ նշանակություն չունենա»,- նկատեց Սանասարյանը։ «Պարզ է, որ նախորդ հանցագործ ռեժիմը, որին ժողովուրդը մերժել է, փորձում է վերադառնալ»,- հավելեց նա։

Այս թեմայով
am