«Արսեն Թորոսյանը որպես վկա պիտի գա դատարան» Դավիթ Սանասարյան

«Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չէի թողնի ուսումնասիրել, որովհետև դրա համար մասնագիտացված կառույց կա, այլ աշխատակիցներիս կհանձնարարեի ուսումնասիրել և տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար է, և մեկ անձի գնումով՝ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է։ Թող պարզեն համապատասխան մարմինները, այստեղ դատախազությունն էլ անելիք ունի»,- այս մասին լրագրողներիի հետ զրույցում հայտարարեց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա դատարան․ անակնկալ հարցեր կան, որոնց առողջապահության նախարարը չի սպասում։

Այս թեմայով
am