Գուց՞ե ՊԵԿ-ին հրահանգ կա, իշխանության սիրելիների տարածք չներխուժել

Օրեր առաջ MegaNews.am գրել էր, որ  «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնի  ավտոկայանատեղիում  մեքենան կայանելու համար 200 դրամ վճարում են պահանջում։ Իսկ ՀԴՄ կտրոնը տրամադրում են ավելի վաղ տպված կտրոն,այսինքն` հին կտրոն, որից ինչ-որ քաղաքացի,  հավանաբար,  հրաժարվել էր։  

Այս առըչությամբ meganews.am-ը փորձել էր պարզաբանում ստանալ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին,  որտեղից meganews.am-ին  պատասխանել էին, որ  հայտնած տեղեկությունը և տրամադրած փաստերը կտրամադրի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին`  հսկողություն իրականացնելու համար։

Այսօր, meganews.am-ի լրագրողը հետևողական լինելով իր խոստամանը, այցելեց «Ռոսիա» մոլ-ի ավտոկայանատեղի, դուրս գալուց բախվեց նույն խնդրի հետ, տրամադրելով ավելի վաղ տպված ՀԴՄ կտրո։

Պարզաբանում ստանալու համար, թե ինչու՞ են նման կերպ վարվում քաղաքացիների հետ, պատասխանը անհեթեթ է եղել։

Փաստորեն, ՊԵԿ-ը ուշացնու՞մ է պատժել օրենք շրջանցողներին, կամ գուց՞ե հրահանգ կա, իշխանության սիրելիների տարածք չներխուժել։

Մի փաստ ևս արձանագրենք. որ Հայաստանում մոլի ավտոկայանատեղիում ավտոմեքենան կայանելու համար վճար պահանջելը  մեր երկրում նորություն է, մյուս մոլերում գնումներ անողներն անվճար են կայանում իրենց ավտոմեքենաները:

Нет описания.

Нет описания.

Այս թեմայով
am