Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը:

  •  
Այս թեմայով
am