Գագիկ Ծառուկյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք կներկայացնեն

Գագիկ Ծառուկյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք կներկայացնեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան  Էմին Խաչատրյանը` նշելով, որ իրենք բողոքարկում են այն, որ գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան նոր քննության:

Նշենք, որ այս  գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանների ներկայացրած բողոքը:

Նշենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։ Այն բավարարվել էր մասնակիորեն:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպանները մի քանի բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան, որոնցից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

 

Այս թեմայով
am