Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան

Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար: Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դատական հայց կներկայացնի «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված:

Այս թեմայով
am