Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննված պաշտոնյաների անունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել էր նաև նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը: Շուրջ 1 ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրգործով քննության մեկ տարին, և դեռևս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները:

Գործով նշանակվել են դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ՝ հարցաքննությունների էին հրավիրվել տարբեր մարդիկ, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ՝ ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am