Տեղեկացնում եմ, որ կարող եմ կազմակերպել բեռի տեղափոխումը Բեյրութ մոտ $40.000 արժեքով․ Հակոբ Ճաղարյան

Ո՞վ գիտի, ի՞նչ օդանավերով են օգնությունը տեղափոխելու Բեյրութ:

Եղե՞լ է հայտարարված մրցույթ, թե՞ «շտապության» քողի տակ անցյալ տարվա եգիպտական թռիչքների պես շուկայական արժեքի կրկնակի գնով են կատարվելու միջնորդի-միջնորդի-միջնորդի-միջնորդի միջոցով:

Տեղեկացնում եմ, որ ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով:

Եթե «Զվարթնոց» օդանավակայանն աջակցի, ինչպես նախորդ տարի եգիպական թռիչքների համար աջակցեց «Տարոն Ավիային», չգանձեց սպասարկման գումարը (մոտ $4.000), և նավթով ապահովեց մի ուղղության թռիչքը (ևս $7.000), ապա գումարը կստացվի այդքանով էժան:

Միանգամյա 40 տոննայից ավել հավաքված բեռը ավելի էժան կստացվի ավելի մեծ օդանավ ներգրավելու պատճառով:

Ամեն դեպքում բեռի ծավալը մեծ նշանակություն ունի:
Դրանից կախված` կարող է ստցվել ավելի էժան կամ մի փոքր ավելի թանկ:
Բայց ամեն դեպքում, նշածս գումարի սահմաններում։

 

Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով
am