Լիբանանի նախագահը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունն ուժգին պայթյունին

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ հետաքննությունը քննում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, ներառյալ անփութությունը, դժբախտ պատահարը և արտաքին ուժերի ներգրավվածությունը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

«Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն՝ հրթիռի կամ ռումբի կիրառման կամ այլ գործունեությամբ պայմանավորված»,- ասել է Լիբանանի նախագահը:

Նա նաև նշել է, որ հետաքննությունը պետք է պարզի, թե ինչպես է պայթուցիկ նյութը հայտնվել պահեստում:

Այս թեմայով
am