Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունին, հեռախոսազրույց ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի նաագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նախագահը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք 100-150 ընտանիք ընդունել Արցախում։ Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, ավելի քան 4000-ը վիրավորվել է (օգոստոսի 5-ի կեսօրի դրությամբ)։ Զոհվածների թվում վեց հայ կա։

Անժելիկա Զաքարյան, Ստեփանակերտ

Այս թեմայով
am