«Որբացած» Ազգային Ժողովը.Լևոն Մնացականյան

«Որբացած» Ազգային Ժողովը

Հայաստանը 21-րդ դարում երբևէ շրջապատված չի եղել այնպիսի խնդիրներով, ինչպես հիմա։
Ներքին տնտեսական, սոցիալական, առողջապահական, քաղաքական խնդիրներին գումարվել է նաև համաշխարհային և դրանից բխող տարածշրջանային գերլարված իրավիճակը։ 
Ստեղծված իրավիճակին զուգահեռ Հայաստանի գործող կառավարությունը, յուր օտարերկրյա հովանավորների դրդմամբ փորձելով փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը, տարածաշրջանային լարված իրավիճակի արդյունքում ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգներն ավելի իրական է դարձրել՝ ոչ արտաքուստ սրելով հարաբերությունները ՌԴ-ի հետ։ 
Այս ամենին գումարվում են կրթության ոլորտում կատարվող ապազգային բարեփոխումները, Ամուլսարի խնդիրը և երկրում տիրող բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտը։
Վերոնշյալ խնդիրների մասին բարձրաձայնում և լուծումներ են առաջարկում իրական ընդդիմություն հանդիսացող արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։
Ցավոք, Նիկոլի՝ իշխանության գալով, ԱԺ-ն որբացավ, քանզի կորցրեց երբեմնի շարմը՝ կորցնելով հաճախ անհարկի շահարկումներով աչքի ընկնող ընդդիմադիր Նիկոլին։ 
Պատկերացնում եմ, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի սուր ելույթներով իշխանության ղեկավար Նիկոլին կքննադատեր ընդդիմադիր Նիկոլը, որի քննադատությունը շատ հաճախ սառը ցնցուղ էր իշխանությունների համար։

Հ.Գ. Փոքր-ինչ թեմայից շեղվելով՝ խորին ցավակցություններս եմ հայտնում Լիբանանի իշխանություններին և Բեյրութ քաղաքում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ու հարազատներին։
Խաղաղություն Լիբանանին և ողջ աշխարհին։

Ազգանվեր և անվտանգ եղե՛ք.....

Լևոն Մնացականյան

Այս թեմայով
am