Հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ առաջինը պատվաստում կստանան բժիշկներն ու ուսուցիչները

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կսկսվի բժիշկներից և ուսուցիչներից:

Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ 

Գամալեայի կենտրոնի կողմից մշակված դեղամիջոցի կլինիկական փորձարկումները հաջող են անցել, ուստի Ռուսաստանում պատվաստումների սկիզբը նախատեսվում է հոկտեմբերին:

Առաջինը պատվաստանյութ կստանան քաղաքացիների որոշակի խմբեր, այդ թվում՝ ուսուցիչներ և բժիշկներ, ինչպես նաև կշարունակվեն հիվանդների արդեն անցած պրոցեդուրայի դիտարկումները։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած կամավորներն այս պահին իրենց լավ են զգում։ Դեղամիջոցը դեռ անցնում է սերտիֆիկացման փուլը և սպասում է գրանցման վկայականի ստացմանը, որից հետո այն կսկսեն կիրառել զանգվածաբար և ամենուրեք:

Այս թեմայով
am