Լիբանանի ՆԳՆ-ն հայտնել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Բեյրութի նավահանգստում պայթուցիկ ամոնիումի նիտրատ է բռնկվել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ալ Հադաթ» հեռուստաալիքով ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմեդ Ֆահմին:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքիը, ուժային կառույցներից տեղեկացրել են, որ նավերից մեկում եղել է առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռ, որը պահվում էր նավահանգստի պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար: «Չորս ամիս առաջ զեկույց էր պատրաստվել ծովային նավահանգստում պայթուցիկ նյութեր պարունակող այդպիսի բեռ պահելու մեծ վտանգի մասին»,- հայտնում է հեռուստաալիքը:

Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչի հետևանքով էլ պայթյուն է բռնկվել:

Նշվում է, որ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները գերբեռնված են: Նրանցից միայն մեկում միայն 1 ժամվա ընթացքում ավելի քան 300 վիրավոր է տեղափոխվել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել:
 

Ըստ նախնական տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ զոհերն ավելի շատ են: Հաղորդվում է, որ շատ մարդիկ դեռևս պայթյունի հետևանքով ավերված շենքերի տակ են գտնվում:

Այս թեմայով
am