«Եթե կառավարությունը չկատարի մեր պահանջը, վաղն ավելի շատ ենք գալիս այստեղ». ակտիվիստներ

«Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ: Եթե ոչ՝ ուրեմն չենք համաձայնվում, մնում ենք այստեղ և վաղն ավելի շատ գալիս ենք այստեղ։ Մենք կամակորություն չենք անում, ունենք հստակ պահանջ. այս վագոն-տնակներն այստեղ չեն կարող մնալ։ Մենք իրենց ժողովուրդն ենք, մեր պահանջը պիտի կատարվի։ իրավիճակը չլարելու համար մենք մեր տնակները չենք տեղադրելու այդտեղ»,- հայտարարեցին Ամուլսարի հանքի պահապանները:

Բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ հայտնեց, որ այս պահին կառավարությունում քննարկվում է Ամուլսարի մոտակայքում տեղադրված տնակների հարցը:

Հիշեցնենք,  Ամուլսարի պահապանները փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում՝ 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:

Այս թեմայով
am