Հուլիսը կորոնավիրուսի բռնկման ամենավատ ամիսն է եղել. #TheGuardian

Հուլիսը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման տեսանկյունից եղել է ամենավատ ամիսը շատ երկրների համար, քանի որ արձանագրվել է ավելի քան 8 միլիոն դեպք՝ գրեթե նույնքան, որքան հիվանդության տարածման առաջին վեց ամիսների ընթացքում, գրում է The Guardian-ը։
Այսօր կորոնավիրուսի հիվանդությամբ արձանագրված թվերը գերազանցել են 18 միլիոնը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանգստյան օրերին նախազգուշացրել է, որ համավարակը շարունակում է նոր «թափ հավաքել», և դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ:
Անցած յոթ օրվա ընթացքում ամեն օր գրանցվել է հիվանդության ավելի քան 250 000 դեպք, կամ մեկ միլիոն՝ չորս օրվա ընթացքում:

Այս թեմայով
am