«Բոլորի աշխատանքը մանրադիտակի տակ է». ԱՀ նախագահն անդրադարձել Է պետական պաշտոնյաների վարքագծին

ԱՀ պետական համակարգում աշխատող պաշտոնյան պետք է լինի կարգապահ, աշխատանքային կոլեկտիվում ստեղծի նորմալ մթնոլորտ, ենթակաների նկատմամբ ցուցաբերի բարյացակամ և մարդկային վերաբերմունք:

Այս  մասին  այսօր   կայացած  ԱՀ  կառավարության նիստի  ժամանակ  ասել  է  ԱՀ  նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

Նրա  խոսքով՝    հաճախակի  են տարբեր    կոլեկտիվներից  դժգոհություններ   ստացվում, ինչն  էլ  պատճառ  է  դարձել նման   հորդոր  հնչեցնելու:

Նախագահն  իր  խոսքում   հատուկ  անդրադարձ  է  կատարել   շրջվարչակազմերի   ղեկավարների  պահվածքին ևս:

«Այն   պաշտոնյան, որը  չպահպանի նշված  սկզբունքները, կարճ  ժամկետում   կլինի   աշխատանքից    շազատման  որոշման  հրաման, կամ  էլ    իր  դիմումի  համաձայն   կթողնի   աշխատանքը:  Բոլորի    աշխատանքը   մանրադիտակի  տակ  է՝   ոչ    միայն  իմ, այլև   ժողովրդի    կողմից:  Բոլոր   խախտումների   կամ  ոչ   բավարար   վերաբերմունքի  առումով    միանգամից  արձագանք ենք ստանում»,-մասնավորապես  ասել է  Ա. Հարությունյանը:

Նա  ընդգծել է, որ   միասին  պետք  է  կյանքի  կոչեն  այն   հավակնոտ   ծրագիրը, որի  իրականացումը  հնարավորություն  է տալու   շեշտակի   բարելավելու   երկրի    սոցիալական  վիճակը,  ինչպես  նաև   ունենալու  զարգացած  ենթակառուցվածքներ, որոնք   էլ  նպաստելու են  տնտեսության  ակտիվ    աճին:

Ա. Հարությունյանը  տեղեկացրել  է, որ   սեպտեմբերի  2-ին   իր    պաշտոնավարման  100  օրվա  կապակցությամբ     հանդես  կգա     հաշվետվությամբ:

Այս թեմայով
am