Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են. Էդուարդ Շարմազանով

Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու այդ կապակցությամբ ՀՀ իշխանությունների հայտարարությունները:

Նա իշխանություններին կոչ արեց չիմանալով նրա քաղաքականության, ռազմավարաության եւ հակահայկական դիրքորոշման մասին՝ «չլինել Անկարայի փաստաբաններն ու վստահ հայտարարություններ չանել այն մասին, թե արդյոք Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա:   Շարմազանովը նաեւ հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները ժամանակին հակառուսական ցույցեր էին անցկացնում: «Նրանք ռուսաֆոբիա են քարոզում»,-հավելեց նա՝ նշելով, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ՀԱՊԿ-ն է:   

Այս թեմայով
am