«Ո՛չ տեսաձայնագրությունը կա, ո՛չ էլ Օսիպյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը». Սերգեյ Կյուրեղյան

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի հուլիսի 17-ին մենք մտանք ՊՊԾ գունդ և մեր գնդում եղած 2 շաբաթվա ընթացքում ինչ արել ենք, արել ենք բացահայտ, առանց հանրությունից ինչ-որ բան թաքցնելու, և մենք չենք, որ խոչընդոտել ենք գնդում տիրող իրավիճակի լուսաբանումը, այլ Հայաստանում գործող, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը, գունդը 360 աստիճան տեսանկարահանվել է՝ ֆիքսված, շարժական և օպտիկական խոշորացման հնարավորություն ունեցող տեսախցիկներով, Օսիպյանը մեր պահանջով բազմիցս զանգահարել և տեղեկացել է վիրավոր մարդկանց առողջության մասին և ասել է, որ բոլորը լավ են, և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն այն քրեական գործի մեջ, որով մենք մեղադրվում ենք, ո՛չ կա այդ երկու շաբաթվա տեսաձայնագրությունները և ո՛չ էլ Օսիպյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, չկա, որովհետև այդ նյութերը ոչ միայն կապացուցեին, որ Տեփանոսյանի ու Մկրտչյանի սպանության հետ մենք կապ չունենք, դեռ մի բան էլ կապացուցեին, որ նրանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, կապացուցեին, որ այն ապստամբությունը, որը մենք բարձրացրել ենք, դեռ մի բան էլ շատ մեղմ է եղել գործող սրիկա իշխանավորներին հեռացնելու համար»:

 

Այս թեմայով
am