Իբիցա մեկնող ինքնաթիռի ուղևորները ծեծկռտուք են սարքել դիմակի պատճառով

Իսպանական Իբիցա մեկնող ինքնաթիռի ուղևորները ծեծկռտուք են սարքել դիմակ կրելուց հրաժարվող զբոսաշրջիկի պատճառով:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, միջադեպի տեսանյութը հրապարակել են Twitter-ի օգտատերերը: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է օդանավի անձնակազմը փորձում բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին: Այնուհետև տղամարդկանցից մեկին տապալում են գետնին, մյուսներին՝ հորդորում հանգստանալ:

Նիդերլանդական KLM ավիաընկերության չվերթով թռչող տղամարդը սկսել է վիճել մյուս ուղևորների հետ դիմակի պատճառով: Ընդհանուր առմամբ, կռվին ներգրավվել է 10 մարդ: Նշվում է, որ ուղևորը գինովցած է եղել:

Այս թեմայով
am