Բագրատյանին տեսել են Տավուշում ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ.Հրապարակ

ԲՀԿ-ից տարբեր սկզբունքային տարաձայնությունների պատճառով հեռանալու մասին հայտարարությունից առաջ Սերգեյ Բագրատյանը 4 օրով եղել է Տավուշի մարզում՝ Բերդում, Իջևանում, որտեղ նրան տեսել էին ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ու նրա հետևից քայլելիս։

«Հրապարակի» հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը հաստատեց, որ հուլիսի 13,14,15 -ին եղել է Տավուշում։ «Գնացել էի Բերդ, գնացինք Այգեպար, Կարմիրաղբյուր, դիրքերում չենք եղել, գյուղերում ենք եղել, բնակչության հետ շփվել, իրենց հոգսերն ենք նայել, էդ որ տներն ավերվել էր, բարեգործի հետ ենք պայմանավորվել, որ օգնենք, տեսնենք»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։

ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ի՞նչ գործ ուներ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․ «Իրենք առանձին եկան, ես էլ առանձին էի գնացել, ընտեղ տեղում հանդիպեցինք։ Ես նույնիսկ՝ ըտենց․․․ հարցնելով իմացա։ Ինքը ճիշտ ա, բարևեց, հարցրեցի՝ ասի՝ լրագրող ա՞, ասին՝ չէ, ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Հետո էլ ինքը տենց ջերմ հրավիրեց, որ եկեք, միասին գնանք դիրքեր, բայց քանի որ ես նախատեսել էի  Բերդի քաղաքապետին հանդիպեի, հետո եկեղեցականների հետ աշխատանքն էր ինձ շատ դուր եկել, ուզում էի հատուկ շնորհակալություն հայտնեի, իրենց էի ուզում ավելի շատ տեսնեի, ու տենց»։

Առավել մանրամասն՝ hraparak.am-ում 

 

Այս թեմայով
am