Աչաջրի ծննդատունը չի կարելի փակել անգամ մեկ ժամ

Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Տավուշի մարզ, սահմանամերձ Աչաջուր համայնք։ Համայնք, որտեղ մարդիկ սիրում են իրենց հողն ու ջուրը, որտեղ ամեն օր փոքրից մեծ, խրոխտ կանգնած սպասում են թշնամու հարձակմանը։ Համայնք, որտեղ մարդիկ սիրում են իրենց առողջական կենտրոնը, իրենց բժշկին՝ Կորյուն Վարդապետյանին։ Բժիշկ, ով նվիրյալ է իր գործին, ով պատվով է կրում բժշկի համազգեստը, ով գիշեր ցերեկ կանգնած է ոչ միայն Աչաջուր համայնքի բնակիչների կողքին, այլ նաև 15 համայնքների բնակիչների կողքին։ Բժիշկ, ով առաջնագծում կանգնած զինվորի կողքին հավասար կռիվ է տալիս թշնամու հետ։

Եւ այս ամենին հակադարձ ունենք տմարդի ԱՆ նախարար Արսեն Թորոսյան։ Մարդ ով ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ ինչ է սահմանամերձ համայնքի առողջական կենտրոնը և ինչ դեր ունի բնակիչների համար։

Երեկ Թորոսյանի կողմից ստորագրվել է հերթական ապազգային որոշումը, որտեղ ասվում է, որ Աչաջուր Ակ -ի ծննդաբերական բաժանմունքի լիցենզավորումը ժամանակավոր կասեցվում է ՝ մինչև թերությունների շտկում։

Աչաջուր Ակ-ն ՊՈԱԿ Է (պետական ոչ առևտրային կազմակերպություն), այսինքն շահույթ չհետապնդող կազմակերպություն, հետևաբար կենտրոնի թերությունների շտկումը պետք է կատարի պետությունը։

Բայց չէ, իհարկե Թորոսյանին ավելի հեշտ է քանդել, քան կառուցել, իսկ ավելի հաճելի է, պետականորեն մսխել առողջապահության հատկացված գումարները պարգևավճարի տեսքով։

Այսօր ինքս գնացել էի Աչաջուր, որտեղ ականատես եղա նորածնի դուրս գրման պրոցեսին։ Զրուցեցի բնակիչների հետ նաև հարակից համայնքի բնակիչների հետ։ ԵՎ որպեսզի մեկնաբանեմ այս ամենը, կարող եմ ասել մի բառով ՝ ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ։

Նաև սիրելի Աչաջրի բնակիչներ և հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ խոսել եմ ամերիկահայ մեր բարերար ընկերների հետ՝ Վաչեի և Պերճ Աբգարյանի, ովքեր շատ կարճ ժամանակում կօգնեն ԱԿ-ի վերազիննման հարցում։

Հ.Գ. Թորոսյան Աչաջուր ԱԿ-ն չի փակվելու՝ մեկընդմիշտ հիշիր։

Այս թեմայով
am