«Հանդիպելու եք այն Քոչարյանի և Սարգսյանի հետ, որոնց մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մե՞ջ»․ լրագրողը՝ Վանեցյանին

ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի։
Հարցին, թե քաղաքական հանդիպումների շրջանակներում այս ընթացքում հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, Վանեցյանը հերքեց՝ չբացառելով, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ քաղաքական բոլոր ուժերի հետ՝ այդ թվում Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի։

«Այն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հե՞տ, որոնց դուք ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ»,- հակադարձեց լրագրողը։

«Այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ քաղաքական բոլոր ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը։

Այս թեմայով
am