Նիկիտա Սիմոնյանը հայերին և ադրբեջանցիներին խաղաղության կոչ է արել

ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, նախկին անվանի ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, անդրադադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությանը, երկու կողմերին խաղաղության կոչ է արել։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

«Ես՝ որպես հայ, առաջին հերթին ցանկանում եմ, որ իմ ժողովուրդն ու երկիրը բարգավաճեն։ Նաև ցանկանում եմ, որ կողք կողքի ապրող հարևանները կարողանան լեզու գտնել իրար հետ»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված հակամարտությանը և այդ ամենի ֆոնին հայերի ու ադրբեջանցիների միջև Մոսկվայում տեղի ունեցած բախումներին՝ Սիմոնյանը նշել է, որ պետք է պարզել, թե ովքեր են դրանց նախաձեռնողները։


Այնուհետև նա վստահություն է հայտնել, որ ավելի լավ է մրցել ֆուտբոլային դաշտում։

«Այստեղ հաղթող չի լինի, որովհետև հաղթողը միայն մեկն է՝ ֆուտբոլային գնդակը»,- հավելել է նա։

Այս թեմայով
am