ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել:

Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է: Մանրամասները՝ քիչ ուշ:

Այս թեմայով
am