Ֆրանսիան բացառել է երկրորդ լոքդաունը՝ չնայած դեպքերի աճին

Կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվել եվրոպական երկրներից Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում: Չնայած դրան՝ Ֆրանսիայի իշխանությունները բացառել են կրկին լոքդաուն հայտարարելու հավանականությունը:

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ երկիրը կրկին փակելու հետևանքները կարող են աղետալի լինել տնտեսության և հասարակության համար: Կաստեքսը հայտնել է, որ իրենց համար գերակայություն է հիվանդությունը կանխարգելելը: Նա նշել է, որ հարևան երկրների համեմատությամբ՝ Ֆրանսիայում հաստատված նոր դեպքերի թիվը միջին մակարդակի վրա է գտնվում, իսկ հոսպիտալացումների թիվը վերահսկողության տակ է:

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կրկին նախազգուշացրել է, որ վարակման աճ է նկատվում երիտասարդների շրջանում:

Այս թեմայով
am