Ինչու է նահանջում կորոնավիրուսը. այս փուլում հիվանդանոցները դեռ չեն վերապրոֆիլացվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հիմա էլ անում է ամեն ինչ, որ հանրությունը «տեղեկանա», որ կորոնավիրուսի նահանջը պայմանավորված էր բացառապես իրենց կողմից լավ կազմակերպված «դիմակ արշավով», որը վարում էր անձամբ Փաշինյանը, ինչը, ըստ իրենց, տվեց իր պտուղները։

«Այո, նահանջում է հիվանդությունը, որովհետեւ բնակչության մեծ մասը սկսեց դիմակ դնել»,- ասաց առողջապահության կազմակերպիչը: Բայց ասում են` եղանակային պայմաններից է, շոգը չեզոքացնում է վիրուսը, մանավանդ՝ առարկաների վրայից, առհասարակ՝ ողջ աշխարհում է նահանջում վարակը։ «Էդպես որ լիներ, Դուբայում, մնացած տաք երկրներում վարակ չէր լինի՝ վիրուսը դրսում չի ապրում, այլ` կենդանի օրգանիզմում, մարդուց մարդ է փոխանցվում, եթե առանց դիմակ ես»:

Ինֆորմացիա կա, որ կորոնավիրուսի համար հատկացված հիվանդանոցները կրկին վերապրոֆիլավորվում են սովորական հիվանդանոցների: «ԱՀԿ-ն ասել է, որ սպասվում է վարակի երկրորդ ալիք, վերապրոֆիլավորում չասենք, չնայած հիմա մահճակալները նախկինի նման զբաղված չեն, սակայն այս փուլում դեռ չենք վերապրոֆիլացվի, որովհետեւ նաեւ բավականին ծախսատար է, բայց որպես պլան՝ քննարկվում է»:

Այդ դեպքում ինչո՞ւ այդքան ծախս արեցիք, օրինակ, մարզահամալիրի վրա, փո՞ղ լվացիք։ «Ոչ, մարզահամալիրում ոչ մի բան արված չէ, ընդամենը հին կոյկեքը տարել-դրել ենք․ եթե ուշադիր նայեք, դրանք ՊՆ-ի հին կոյկաներն են, առողջապահական որեւէ պարագա չկա»: Բա ինչո՞ւ էիք ՊՆ «կոյկաները» տանում, նկարները պտտում համացանցում, որ վախեցնեի՞ք բնակչությանը։ «Ես չգիտեմ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am