Մարուքյանի եղբայրը ազատվել է աշխատանքից

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունների անհանդուրժողականությունն ու վրեժխնդրությունը սահմաններ չունի. պարզվում է` Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, որն աշխատում էր Լոռիում գտնվող Հայաստանի մանուկների բարեգործական հիմնադրամում՝ որպես ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն, ազատվել է աշխատանքից։

«Դա, ըստ էության, համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Էդմոն Մարուքյան-«Իմ քայլը» լարված հարաբերություններ էին»,- ասաց մեր աղբյուրը: Կարծում եք` իշխանությունների հորդորո՞վ է ՀՄԲՀ-ն նման որոշում կայացրել։ «Ինչո՞ւ ոչ՝ ո՛չ վարչապետից, ո՛չ փոխվարչապետից հեռու չէ նման ձեռագիրը»: ԼՀԿ-ից հաստատեցին, որ Քրիստ Մարուքյանն ազատվել է աշխատանքից, բայց չմեկնաբանեցին պատճառները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am