Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթերի» իր միկրոբլգում գրառում է կատարել և ցավակցություն հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս զոհված մեր բանակի զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին։ Արթուր Վանեցյանը, մասնավորապես, գրել է․

«Ցավակցում և զորակցում եմ մայոր Համբարձումյանի, կապիտան Էլբակյանի, կրտսեր սերժանտ Գաբրիելյանի, կրտեսր սերժանտ Մաթևոսյանի ընտանիքներին և հարազատներին։

Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը՝ բոլորիս պարտքն է»։

Այս թեմայով
am