Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին․ Պեսկով

Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված կրակոցներով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին»,- ասել է Պեսկովը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ՌԴ նապագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Ռուսաստանը (մենք արդեն հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներով) պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր հարցի կարգավորման համար` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Գիտեք, որ հեռախոսային զրույցներ են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Երևանի ու Բաքվի գործընկերների հետ։

Եվս մեկ անգամ երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»։

Այս թեմայով
am