100 քննիչներն ու Ծառուկյանի փաստաբանների նոր դիմումը. զարգացումներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննություն իրականացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության գործիչների մասով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում, նկատենք՝ ԱԱԾ-ում այս քրեական գործերի մասով լայնածավալ քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրեական գործերը քննելու եւ համապատասխան աշխատանքները կատարելու գործին լծվել է 100 քննիչ, որոնց հրահանգ է տրված արագ գործել, հավաքել անհրաժեշտ փաստերը:

ԱԱԾ-ում ԲՀԿ-ականների մասով տարբեր քաղաքացիների կողմից դիմումներն այնքան շատ են, որ նկատում են՝ անգամ այդ 100 քննիչը չեն հասցնում աշխատանքներն իրականացնել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս եւ ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս:

Հավելենք, որ սրան զուգահեռ հետաքրքիր մարտավարական քայլ են արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Ծառուկյանի խափանման միջոցի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պաշտպանական կողմն էլ Վերաքննիչի որոշումն է բողոքարկել Վճռաբեկ դատարան:

Եվ այս առումով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ փոխարեն գործի քննությունը սկսվի, այժմ ընթանում է այն մի կառույցից մյուսին ուղարկելու գործընթացը, եւ սա,, ըստ էության արվում է ժամանակ շահելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am