ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:  Համանախագահները հաղորդագրություն են տարածել:

Նրանք նշել են, որ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-երի, եւ այլ աղբյուրների հաղորդագրությունների վրա, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել:

Նրանք նշում են, որ ըստ հաղորդվող տեղեկությունների երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի։

«Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահներն ուղիղ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համանախագահները նշում են, որ կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։ 

Նշվում է, որ նրանք դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Այս թեմայով
am