Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մասսիմիլիանո Կապիտանիոն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Կապիտանիոն նշել է, որ ակնկալում է շուտափույթ վերադարձ խաղաղությանը: Փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Որպես խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար ակնկալում եմ շուտափույթ վերադարձ խաղաղության, ինչպես նաև իրավունքների, պատմության և ինքնության հանդեպ հարգանքի լիակատար դրսևորման»,- նշել է Կապիտանիոն:

Իտալացի մեկ այլ պատգամավոր՝ Ալեխանդրո Պագանոն, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հիշատակել է իրենց հավատքի համար 1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան Թուրքիայի ձեռքով նահատակված 1.5 հայերին, նշելով, որ նույնն այսօր կատարվում է արդեն Ադրբեջանի կողմից:

«Համերաշխությունս եմ հայտնում Հայաստանին, որը բազմիցս քրիստոնյա աշխարհի հենակետի դերն է ստանձնել: Այդ մասին մեզ ամեն օր հիշեցնում են 1915թ. իսլամական Օսմանյան Թուրքիայի կողմից նահատակված միլիոնավոր հայերը: Հայաստանը դարձյալ այդ դերում է, այս անգամ Ադրբեջանի գրոհի ներքո»,- գրել է Պագանոն:

Այս թեմայով
am