Թրամփն առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել: Ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփը հուլիսի 11-ին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Walter Reed հոսպիտալ է այցելել, որտեղ բուժում են ստանում նաև ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները: ԱՄՆ նախագահն այցի ժամանակ մուգ կապույտ դիմակ է կրել, որի վրա նախագահական ոսկե տարբերանշան է եղել:

«Ես կարծում եմ՝ դիմակ կրելը հրաշալի է: Երբեք դեմ չեմ եղել դրան, բայ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ կայացած հանրային բազմաթիվ միջոցառումների ժամանակ Թրամփը դիմակ չէր կրում` չնայած դրա անհրաժեշտության մասին անգամ իր իսկ աշխատակազմի՝ առողջապահության փորձագետների հնչեցրած խորհուրդներին, թեև հայտարարում էր, որ կրելու դեպքում գեղեցիկ տեսք կունենա:

Այս թեմայով
am