Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հա՞րցն է

Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ամենայն հավանականությամբ նիստի ժամանակ քննարկվելու է արտակարգ դրությունը եւս 1 ամսով երկարաձգելու հարցը:

Այս թեմայով
am