Ծառուկյանի դեմ սկսած արշավն ապարդյուն է լինելու

Գագիկ Ծառուկյանն իր հայտնի ելույթից հետո հայտնվեց  աղմկահարույց  իրադարձությունների կիզակետում։ Թեև իշխանության ներկայացուցիչները նշում են, թեԾառուկյանի հետ կապված՝ քրեական գործերը քննվում էին դեռ ամիսներ առաջ, բայց«զարմանալիորեն» աղմուկը բարձրացավ հենց Ծառուկյանի հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդինիստի ընթացքում  հնչեցրած  ելույթից հետո։

 Ծառուկյանի ելույթից հետո  իշխանության ներկայացուցիչներից ոմանք ԲՀԿ-ի  ու Ծառուկյանիվերաբերյալ սկսեցին ֆեյսբուքում, մեղմ ասած, քննադատական հրապարակումներ անել, ելույթներ ունենալ։ Նրանցից ոմանք իրենց պատկերացրին գաղտնի գործակալի դերում՝հրապարակելով նախաքննական գաղտնիք համարվող  տեղեկություններ, ոմանք էլ«հռչակավոր» իրավաբանի՝ հնչեցնելով  մերկապարանոց մեղադրանքներ։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2020 թ․ հունիսի 25-ին ԱԺ ամբիոից ԲՀԿ-ի հետ կապվածշատ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով «Նորությո՞ւն է որևէ մեկի համար, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել»։ Վերանալով իրականությունից՝ ենթադրենք, թե ԲՀԿ-ն  որևէառնչություն է ունեցել ընտրակաշառքի հետ, այդ դեպքում ինչո՞ւ էր  արդարության մունետիկՓաշինյանը  2018-ի հոկտեմբերի 8-ին   Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրում հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուվերաբերյալ: Այն օրերին, երբ Ծառուկյանը հավատալով, որ իսկապես Հայաստանում դրականիմաստով ասած՝  իրավիճակ կփոխվի,  իր անվերապահ աջակցությունն էր հայտնում   Փաշինյանին ու հեղափոխության գաղափարներին (որոնք այդպես էլ չիրագործվեցին), Փաշինյանն ինչո՞ւ այդպես քննադատաբար չէր խոսում ԲՀԿ-ի ու  Ծառուկյանի մասին, այդինչպե՞ս խոշոր սեփականատերը մի քանի օրում դարձավ տարբեր քրեական գործերի հետառնչություն ունեցող անձ․ այս հարցերի պատասխանները թողնում ենք ընթերցողին․ այդպատասխաններն ավելի քան ակնհայտ են։

Գագիկ Ծառուկյանի դեմ արշավ սկսած մարդկանց, հավանաբար, ամենևին չի հետաքրքրում, որ նա միշտ ջանացել է  դեպի Հայաստան նոր ներդրումներ բերել՝ իր  կապերի ու համբավիշնորվիվ։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում բազմահազարքաղաքացիներ են աշխատում, մինչդեռ նա կարող էր այդ բիզնես ծրագրերն իրականացնելարտերկրում և է՛լ ավելի մեծ եկամուտներ ունենալ․ այս  փաստը կարող է վերահաստատելտնտեսագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող անձը։

 Ծառուկյանի իրականացրած բնակարանաշինության ծրագրի շնորհիվ բազմաթիվընտանիքներ  այսօր բնակարաններ ունեն, բայց  ոմանք չցանկացան, որ Գագիկ Ծառուկյանինկատմամբ հանրային սերն ու վստահությունը բազմապատկվի, հետևաբար, երբԾառուկյանը հայտարարեց, թե պատրաստ է Երևանում էլ բնակելի շենքեր կառուցել, բնակարանաշինության խոշոր ծրագրեր իրականացնել՝ Աբովյանի օրինակով, սակայն այդհնարավորությունը նրան չտրվեց․ ասվածը թեև տրամաբանությունից դուրս է, բայցիրականությունն այդպես է։ Այլ երկրների պարագայում երկրի ղեկավարն՝ անձամբ և տվյալոլորտի պատասխանատուները կզբաղվեին նաև  այդ հարցով․  սեղմ ժամկետումհողատարածքներ կհատկացնեին, կկազմակերպեին անհրաժեշտ գործընթացները որպեսզիօր առաջ բնակարանաշինության խոշոր ծրագիր սկսվեր ու օր առաջ քաղաքացիները  շատհարմար պայմաններով, շուկայական գներից անհամեմատ մատչելի  բնակարաններ գնեին։Սրա փոխարեն՝ ոմանք գերադասեցին իրենց ամբիցիաները և շահերը։ Այսպես բազմաթիվծրագրեր կան, որ Ծառուկյանի շնորհիվ  կարող էին իրագործվել ՝ ի շահ ժոովրդի, բայց չենիրագործվում։ Տարիներ շարունակ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական  հիմնադրամըտարբեր ծրագրեր է իրականացրել՝ ի շահ ժողովրդի՝ համավարակի օրերին ևս  քաղաքացիների կողքին լինելով։ Քաղաքացիները շատ լավ հիշում են վերը թվարկվածները, հետևաբար, ոմանք պիտի հաշվի առնեն,  որ հնարավոր չէ  այս կամ այն հնարքներով  էվակուացնել  մի կուսակցության լիդերի, որը վայելում է հանրության վտսահությունն ուհամակրանքը։  

Ծառուկյանի հետ կապված քննադատական ելույթնրով ու գրառումներով հանդես գալուցզատ՝ իշխանության ներկայացուցիչները հիմա  կենտրոնացած են  նաև  գույքահարկի շեմըբարձրացնելու, տուգանքներ սահմանելու ու նմանատիպ այլ  «գործերով», և հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի համբերության բաժակը կլցվի։ Պատմությունն ապացուցել է, որ ժողովրդիվստահությունը չարաշահողները ի վերջո  անփառունակ վախճան են ունենում, և երբ գան այդօրերը, այլևս այս կամ այն գործչի վրա ցեխ շպրտելը  չի օգնի ժողովրդին հիասթափեցրած  ուխոստումներ տված, բայց դրանք չիրագործած գործիչներին։

 

Հասմիկ Սարգսյան

Այս թեմայով
am