Նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց ՍԴ-ն, յուրացրեց իշխանությունը. ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ

«Բարգավաճ Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը տարածել է կորոնավիրուսի համավարակինհակազդելու իշխանության գործողությունների վերաբերյալ հայտարարություն:

Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.

«2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին միշարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայնՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավորանփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտմիջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էրսահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը ևանտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այնժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնիդարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիրէ։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այնհայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլումսահմանային անցակետերում առավել մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք էկազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպովհամավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերությանմատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումներըանդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեցպարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրինսպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգդրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկանհակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով ևծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ումերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպեսխուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացածանհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննությանսահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծդրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացություններիմասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխությունհաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրագործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրինվտանգի հասարակական համարժեք ընկալումներին։ Փոխարենը որդեգրվեց էժանագինպոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբայիննպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջեն մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմինբարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգդրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում ենհանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակայինկանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանցիրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանցարտակարգ դրության:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտմիջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացողանմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օրձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանովնախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանցէականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։

Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանումհամավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջինցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարողգտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցությանհավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խորանկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառումիրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսականակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսականգործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ էպարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստիհամալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որովկառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսիաջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքներիսուբսիդավորմամբ։

Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքովփոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն 300 մլն դոլարով ավելացելէ պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգայինսուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը, կորոնավիրուսի կանխարգելմաննուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ուծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն ևկոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում:

Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր ենանդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկհամարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգդրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատքաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իրանզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրականնախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքներըհամակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ՅեղափոխականԴաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբըեզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսելէ ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվելիբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվելսոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելունպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբկրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես ևիրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասինհաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման ևհարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելովձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմիհերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները ևքաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդականդժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորենհակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց ևիրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծմանհակապետական ընթացքը:

Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանըսպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:

Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափհարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։

Այս թեմայով
am