Արամ Սարգսյանը կարծում է, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարողները ՌԴ շահերի գործակալներ են

Հայաստանի նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը 1in.am-ին տված իր հարցազրույցներից մեկում բավական անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին, Ռուսաստանի կողմից ձեւավորվաշ տնտեսական ինտեգրացիոն ռեգիոնալ միավոր համարվող ԵԱՏՄ-ին (իհարկե չմոռանալով այս ամենը ներկայացնել հակառուսական գծին հատուկ նեգատիվ երանգով եւ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված մեղադրական սլաքներ ուղղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը)։

Արամ Սարգսյանը ընդհանուր առմամբ փորձում է հասցնել մեսիջ հասարակության որոշակի շրջանակներին, որ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն իրականում խանգարում են Հայաստանի ծաղկմանը եւ զարգացմանը, փորձելով բերել որոշակի հիմնավորումներ, սակայն մոռանում է, իր հիմնավորումներում անդրադառնալ այն ամենից կարեւոր հարցին, որը պետք է որ աչքաթող չաներ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր․ Խոսքը անվտանգության համակարգի, ռազմական անվտանգության մասին է, քանի որ ազատ շատ փող ունեցող Եվրոպան եւ Ամերիկան հաստատ անվտանգություն չի ապահովի Հայաստանի համար, ինչպես որ չապահովեց Վրաստանի համար, եւ Վրաստանը կորցրեց իր երկու կարեւոր ռեգիոնները։

Ուշագրավ է, որ նույնիսկ բնապահպանական ակտիվիստները Արամ Սարգսյանի համար ռուսական հինգերորդ շարասյուն են այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ վերջիններս հաստատ ռուսական կողմնորոշում չունեն եւ բացի այդ, նվազագույն երկարաբանական գիտելիքներ ունեցողը լավ ծանոթ է, որ Ամուլսարի դեպքում ոչ այնքան ոսկին է խնդիրը, որքան կից ուրանի եւ այլ ռադիոակտիվ նյութերի առկայությունը։

Այս թեմայով
am