Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու․ Հայկ Եսայան

«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում և իրենց կարող եմ հանգստացնել, որ ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ անհրաժեշտ է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիր Հայկ Եսայանը՝ անդրադառնալով «Բիլայնի» աշխատակիցների մտահոգություններին, թե ընկերությունը գնելուց հետո իրենց ազատելու են աշխատանքից: 

«Մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, և վստահ ենք, որ միասին ավելի լավ ուժով կարող ենք զարգացնել, քանի որ այս ոլորտում 20 տարուց ավելի եմ, մեր վերջին 5-10 տարիների պրոբլեմը հենց մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել։ Այսօր մենք ունենք հնարավորություն այդ մարդկային ռեսուրսը ունենալու և այդ ռեսուրդի վրա ձևավորելու նոր զարգացման ուղի և ունենալ ավելի լավ ծառայություն»,- ասաց Եսայանը։ 

Լրագրողներից մեկի հարցին՝ որքա՞ն է գործարքի արժեքը, Եսայանն ասաց, որ դա գաղտնիք է։ Իսկ աշխատակիցներին տրվելիք երաշխիքների մասով Եսայանն  ասաց. «Ես երաշխիքը ներկայացրի, որ մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու։ Աշխատակիցների հետ հանդիպում լինելու է, ուղղակի ես հիմա նման իրավասություն չունեմ՝ այդ աշխատակիցների հետ շփվելու, որովհետև դե յուրե մենք ոչ մի կապ չունենք «Բիլայն» ընկերության հետ»։ 

 

Այս թեմայով
am